Informatics Educational Institutions & Programs

Սիլվին
Ընդհանուր
Կատեգորիամիներալների տեսակ
Բանաձև
(կրկնվող միավորը)
KCl
Նիկել-Շտրունցի դասակարգում3.AA.20[1]
Շերտի գույնսպիտակ
Բյուրեղային համակարգԽորանարդային համակարգ
Մոոսի կարծրություն2[2]
Ենթակատեգորիահալիտ միներալների խումբ[3][4] և halide class of minerals?

Սիլվին՝ (sylvius - հոլանդացի, բժիշկ և քիմիկոս Ֆ․ Բոեի (1614-1672) լատինացված անունից), հալոգենների կարգի միներալ, քիմիական կազմը՝ KC1։ Պարունակում է 52,48% K, ինչպես նաև Br, J, NaCl և Fe2O3 խառնուրդներ։ Բյուրեղային համակարգը խորանարդային է։ Հալիտի, կառնալիտի հետ սովորաբար առաջացնում է հատիկային հոծ ագրեգատներ։ Կարծրությունը՝ 2, խտությունը՝ 1990 կգ/մ³, գույնը՝ սպիտակ (կաթնագույն է, երկաթի օքսիդի խառնուրդի դեպքում՝ կարմիր)։ Բնության մեջ հալիտի, կառնալիտի հետ նստում է աղաբեր հաստվածքներում՝ երբեմն առաջացնելով կալիումական աղերի խոշոր հանքավայրեր։ Սիլվինի հազվադեպ հանդիպող (ինչպես նաև արհեստական) թափանցիկ բյուրեղներն օգտագործվում են օպտիկայում։

Ծանոթագրություններ


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 368
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլվին» հոդվածին։